Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել

16:51, 18.10.2026
Screenshot

Screenshot

Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարձակումների թիրախներն են եղել նավթային օբյեկտները, լոգիստիկ կենտրոնները և տվյալների կենտրոնները։ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի խոսքով՝ հրդեհներ են բռնկվել Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալում, նավթի պահեստում և արդյունաբերական պահեստներում։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրող Fire Point ընկերությունը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող VK ինտերնետային ընկերության տվյալների կենտրոնին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում խոցվել է յոթ հեռահար Flamingo հրթիռ և 1256 անօդաչու թռչող սարք։

Տասս լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին տարվա ընթացքում ամենամեծերից մեկն էր։

«Ռուսաստանը պատասխանում է Ուկրաինայի հարձակումներին լայնածավալ հարվածներով», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նմանատիպ