Սան Ֆրանցիսկոյում ահաբեկչություն են կանխել
Սան Ֆրանցիսկոյում ահաբեկչություն են կանխել

Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը ահաբեկչություն էր ծրագրում Սան Ֆրանցիսկոյում Սուրբ ծննդյան տոներին։

ABC հեռուստաալիքի տեղեկություններով, խոսքը Մոդեսթո քաղաքի բնակիչ Էվերեթ Աարոն Ջեյմսոնի մասին է։ Նա ահաբեկչությունը ծրագրում էր քաղաքի հյուսիսային մասում գտնվող կառամատույցում։ Զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող այդ հատվածում բազմաթիվ խանութներ և զվարճանքի հաստատություններ կան։

Դատարանի փաստաթղթերում նշվում է, որ Ջեյմսոնը նախկինում եղել էր այդտեղ և գիտեր, որ շրջանը բազմամարդ է լինում։ Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում, ընթանում է  հետաքննություն։