Սամսոն Քութաթելաձեի սպանության գործը քննելու է ՆԳՆ-ի հատուկ հետաքննչական խումբը
Սամսոն Քութաթելաձեի սպանության գործը քննելու է ՆԳՆ-ի հատուկ հետաքննչական խումբը

Ներքին գործերի նախարարի կարգադրությամբ Սամսոն Քութաթելաձեի գործը քննելու է հատուկ հետաքննչական խումբ,-այս մասին լրատվություն է տարածում ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:

Գերատեսչության լրատվությամբ խումբը կոմպլեքտավորված է ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության, համատեղ օպերացիաների կենտրոնի, լրատվա-վերլուծաբանական դեպարտամենտի և օպերատիվ ապահովման պեպարտամենտի աշխատակիցներով:

«Աշխատանքային խումբը ղեկավարելու է կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրեն Կոբա Նարսիան: Այս պահին խմբի անդամները գտնվում են Ռուսթավիում: Հետաքննության ընթացքի մասին հասարակությանը տրվելու է համապատասխան լրատվություն»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, երեկ Ռուսթավիում, այսպես կոչված Ստամբուլի շուկայի սեփականատեր, գեներալ Սոսո Քութաթելաձեին մահացած հայտնաբերել են իր իսկ աշխատասենյակում: