Սամեգրելոյի շրջանում հրդեհի իննը օջախների վրա ընթանում են հրդեհի մարման աշխատանքներ
Ծալենջիխայից և Մարտվիլիից հետո հրդեհի նոր օջախներ են հայտնվել Զուգդիդիի մունիցիպալիտետի գյուղերում, Ղուլիշկարիում և Ռուխիում:
Ղուլիշկարի գյուղում այրվում են վայրի թեյի տնկարկները: Հրշեջները կարողացել են ժամանակին տեղայնացնել հրդեհը և բնակչությանը վտանգ չի սպառնում:
Ղուլիշկարիում էր գտնվում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում պետական լիազորի պաշտոնակատար, Մալխազ Թորիան: Նրա խոսքով, այս պահին տարածաշրջանում իննը հրդեհի օջախ կա: Հրդեհաշիջման գործընթացում ներգրավված են Սամեգրելո-Զեմո Սվանեթիի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջները, ինչպես նաև հրշեջներ այլ շրջաններից:
«Վերջին երկու օրվա ընթացքում մարզում գրանցվել է 96 հրդեհի օջախ, դրանցից 84-ը լուծարվել է, երեքը տեղայնացվել, իսկ իննը օջախի դեպքում տարվում են տեղայնացման աշխատանքներ: Տեղայնացման գործընթացում ներգրավված են հարևան մունիցիպալիտետների հրշեջները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր հրշեջի, իր հերոսական աշխատանքի համար: Մենք նաև կոչ ենք անում բնակչությանը զերծ մնալ քամոտ եղանակին գյուղատնտեսական նշանակության հողերը այրելուց, դա սպառնալիք է ինչպես անտառային տարածքների, այնպես էլ բնակելի տների համար»,- հայտարարել է Մալխազ Թորիան: