Սամեգրելոյի մասին տեսահոլովակը զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մրցույթի հաղթողների թվում է
Սամեգրելոյի մասին տեսահոլովակը զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մրցույթի հաղթողների թվում է

Սամեգրելոյի մասին նկարահանված պրոմո տեսահոլովակը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մրցույթի հաղթողների թվում է։ Այդ մասին տեղեկություն է տարածում էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին։

«Վրաստանը եւ հատկապես՝ Սամեգրելոն հաղթեցին։

Սամեգրելոյի գովազդային տեսահոլովակը ճանաչվել է լավագույններից մեկը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մրցույթում այլ երկրների թվում:

Տեսանյութը ստեղծվել է մեր բարեկամների և մերձավոր գործընկեր USAID/Georgia The USAID Economic Security Program օգնությամբ, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նրանց»,- գրել է Մարիամ Քվրիվիշվիլին Facebook-ում։