Սալվադորի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի մայրաքաղաքի նախկին քաղաքապետը
Սալվադորի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ, պահպանողական Նաիիբ Բուկելեն:
Նախնական տվյալներով, 50 տոկոս ձայները հաշվելուց հետո, Բուկելեն ստացել է 53 տոկոս: Սալվադորի երկու հիմնական կուսակցությունների ներկայացուցիչները 31 և 13 տոկոսներով զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:
Բուկելեյի հաղթանակը նշանակում է, որ Սալվադորում ավարտվելու է երկկուսակցական իշխանությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan