Սալոմե Զուրաբիշվիլին Զուզանա Չապուտովային շնորհավորել է Սլովակիայի նախագահ ընտրվելու առթիվ

14:33, 31.03.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Զուզանա Չապուտովային շնորհավորել է Սլովակիայի նախագահ ընտրվելու առթիվ:

Այս մասին Վրաստանի նախագահը գրել է իր «թվիթերի» էջին:

«Շնորհավորում եմ Զուզանա Չապուտովային նախագահ ընտրվելու առթիվ: Հաջողություն եմ մաղթում նրան և սպասում եմ Վրաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունների խորացմանը»,-գրել է Վրաստանի նախագահը:

45 ամյա քաղաքացիական ակտիվիստ Զուզանա Չապուտովան Սլովակիայի նախագահ է դարձել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով:

https://twitter.com/Zourabichvili_S/status/1112291482084478977

Նմանատիպ