Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանում ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկրում տիրող վիճակը և Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելին:
Հանդիպմանը քննարկել են երկրում տիրող իրավիճակը և Վրաստան-Եվրամիություն հարաբերության զարգացումը:
Կառլ Հարցելը նախագահի հետ հանդիպումը գնահատել է արդյունավետ:
«Շատ հաճելի էր նախագահի հետ հերթական հանդիպՈւմը, որի ժամանակ քննարկել ենք Վրաստանում տիրող իրավիճակը: Մենք քննարկել ենք ինչպես քաղաքական տեսանկյունները և մեր առաջիկա համագործակցության տարբեր նախագծերը, այնպես էլ՝ քաղաքական ընդհանուր օրակարգը, Վրաստանի և Եվրամիության միջև առկա հարաբերությունները զարգացնելու համար:
Ընդհանուր առմամբ, հանդիպումը շատ արդյունավետ էր»,- նշել է Վրաստանում Եվրամիության դեսպանը: