Սալոմե Զուրաբիշվիլին վարկաբեկող և կեղծ տեղեկության տարածման առնչությամբ հարցերի շուրջ հանդիպելու է ոչ կառավարական կազմակերպությունների հետ
Վրաստանի նախագահի նստավայրում, Աթոնելիի փողոցում Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ վարկաբեկող և կեղծ տեղեկության տարածման առնչությամբ հարցերի շուրջ առաջին հանդիպումն է անցկացվելու ոչ կառավարական սեկտորի հետ:
Նախագահի վարչության տեղեկությամբ, հանդիպումը կլինի ճանաչողական ձևաչափի:
Հանդիպմանը երկրի առաջին դեմքերի հետ նշված թեմաներով աշխատող կազմակերպությունները քննարկելու են սեփական դիրքորոշումները և առկա փորձը:
Նախագահի մամլո խոսնակ Խատիա Մոիսծրափիշվիլին մեկնաբանել է նախագահի դիրքորոշումը:
Նրա խոսքով, Սալոմե Զուրաբիշվիլին համարում է, որ խոսքի ազատության և արտահայտման իրավունքը պետք է պարտադիր լինեն պաշտպանված, սակայն պաշտպանված պետք է լինի նաև յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունը և պատիվը:
Վրաստանի նախագահի վարչությունում հանդիպումը կայանալու է այսօր, 14:00-ին: