Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է ԿԸՀ-ի նախագահի պաշտոնի թեկնածուներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնում ներկայացրել է երեք թեկնածուի:

Վրաստանի նախագահը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում դիմել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Առաջադրված թեկնածուներն են՝ Մարիամ Շելեգիան, Թամար Ժվանիան և Վլադիմիր Բոժաձեն, որոնց Վրաստանի նախագահն անվանել է ոչ կառավարական կազմակերպությունների հետ անցկացված խորհրդակցություններից հետո: