Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր խորհրդատուներին և թիմի անդամներին
Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր խորհրդատուներին և թիմի անդամներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ներկայացրել է իր խորհրդատուներին և սեփական թիմի անդամներին:

Ինչպես հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի վարչությունը ղեկավարելու է Լաշա Ժվանիան:

Վարչակազմի ղեկավարի տեղակալը լինելու է Քեթևան Մախարաշվիլին, որը զբաղվելու է ազգային փոքրամասնությունների և գենդերային հավասարության հարցերով, ինչպես նաև ժամանակավորապես կատարելու է նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը:

Դիմիտրի Գաբունիան նշանակվել է խորհրդարանական քարտուղարի պաշտոնում:

Դրա հետ մեկտեղ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց գործերով նախագահի խորհրդատուն լինելու է Սիմոն Պետրիդիսը, սփյուռքի և քաղաքացիության հարցերով Նաթիա Սուլավան, ռազմական հարցերով խորհրդատուն լինելու է Ակիա Բարաբաձեն, հասարակության և մամուլի հետ հարաբերությունների հարցերով Իրինա Շենգելիան, իսկ մշակույթի, կրթության և գիտության հարցերով խորհրդատուն Կոտե Նացվլիշվիլին: