Սալոմե Զուրաբիշվիլին կանչել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կացիտաձեին
Սալոմե Զուրաբիշվիլին կանչել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կացիտաձեին

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կանչել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կացիտաձեին։ Այս մասին Զուրաբիշվիլին գրել է սոցցանցում։

Նրա խոսքով, վերջին օրերին առկա կադրերը պահանջում են շտապ հետաքննության անհրաժեշտություն։

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ես հանդիպման կկանչեմ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կացիտաձեին, թեև իմ վարչակազմը չի կարող կապ հաստատել նրա հետ։ Սա այն գերատեսչությունն է, որն անմիջականորեն պատասխանատու է իրավապահ մարմինների կողմից բռնության փաստերի բացահայտման և հետաքննության համար։ Կադրերը, որոնք մենք տեսնում ենք այս օրերին, հաստատում են շտապ հետաքննության անհրաժեշտությունը»,- գրել է Զուրաբիշվիլին։