Սալոմե Զուրաբիշվիլին Իռլանդիայի նախագահի հետ զրուցել է պատվաստանյութի հարցերում Եվրամիության համերաշխության կարևորության մասին
Սալոմե Զուրաբիշվիլին Իռլանդիայի նախագահի հետ զրուցել է պատվաստանյութի հարցերում Եվրամիության համերաշխության կարևորության մասին

Վրաստանի նախագահը զրուցեց Իռլանդիայի նախագահ, Մայքլ Հիգինսի հետ:

Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է նախագահ Մայքլ Հիգինսին, Իռլանդիայի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընտրվելու կապակցությամբ և նշել, որ դա կարևոր ձեռքբերում է, որը օրինակ է փոքր երկրների համար:

Զրոյցը վերաբերել է նաև Վրաստան-Իռլանդիա 25-ամյա հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին:

Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է փոքր երկրների համագործակցության կարևորությունը, հատկապես համավարակի ժամանակաշրջանում:

Վրաստանի նախագահը խոսել է Վրաստանում համավարակի ներկա իրավիճակի և պատվաստանյութերի հարցի կապակցությամբ Եվրամիության աջակցության և համերաշխության կարևորության մասին:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը: