Սալոմե Զուրաբիշվիլին իր տարեկան զեկույցը խորհրդարանին կներկայացնի մարտի 31-ին
Սալոմե Զուրաբիշվիլին իր տարեկան զեկույցը խորհրդարանին կներկայացնի մարտի 31-ին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 31-ին խորհրդարանին կներկայացնի իր տարեկան զեկույցը։ Այս մասին խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Խորհրդարանի խոսնակի խոսքով, ժամկետն արդեն համաձայնեցված է նախագահի հետ, և հաշվի առնելով, որ ընթացիկ շաբաթը ոչ նստաշրջանային է, Սալոմե Զուրաբիշվիլին կդիմի մարտի 31-ին արտահերթ նիստ հրավիրելու համար։