Սալոմե Զուրաբիշվիլին իր Բրյուսելյան այցը ամփոփելու է այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր Բրյուսելյան այցը ամփոփելու է այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ:
Ասուլիսը պետք է տեղի ունենար ուրբաթ օրը, սակայն «Տվ Պիրվելիի» լրագրող Լևան Չխաիձեի մահվան պատճառով, Վրաստանի նախագահի վարչակազմը ընդունել էր որոշում ասուլիսը հետաձգելու վերաբերյալ:
«Հունվարի 21-23-ին տեղի է ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին աշխատանքային այցը Բրյուսել: Անց են կացվել շատ կարևոր և արդյունավետ հանդիպումներ, ինչպես Եվրամիության, այնպես էլ ՆԱՏՕ-ի բարձրպաշտոնյաների հետ: Սակայն այն պատճառով, որ զոհվեց մեր գործընկեր Լևան Չխաիձեն, մենք որոշեցինք հետաձգել ասուլիսը»,-ասել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Խատիա Մոիսծրափիշվիլին:
Նրա խոսքերով, մամուլի ասուլիսը սկսվելու է ժամը 17:00-ին, որի ընթացքում մամուլի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի պատասխաններ ստանալ իրենց համար ցանկալի հարցերի վերաբերյալ:
Հեղինակ -
Edgar Barsegyan