Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրուցել է Վոլոդիմիր Զելենսկու հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Զուրաբիշվիլին գրում է սոցցանցում։
«Ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ և շնորհակալություն հայտնեցի վրաց ժողովրդին համերաշխության և անսասան աջակցության համար։ Մեր համատեղ ապագան Եվրոպայում է»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։
Բացի այդ, Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցում պատասխանել է Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցին։ Ինչպես գրում է Զելենսկին, նա շնորհակալություն է հայտնել Սալոմե Զուրաբիշվիլիին խաղաղության անդրանիկ գագաթնաժողովին իր մասնակցությունը հաստատելու համար։
«Միայն Ուկրաինայում արդար և տեւական խաղաղությունը կարող է ապահովել մեր ընդհանուր տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է Զելենսկին։