Սալոմե Զուրաբիշվիլի. Որոշ երկրներ անհատական պատժամիջոցներ են սահմանել, քանի որ Եվրամիությունը չի կարողանում համաձայնության գալ կոլեկտիվ պատժամիջոցների շուրջ, Վրաստանի նման փոքր երկրում գործում են պատժամիջոցներ
Պատժամիջոցների նպատակն այն չէ, որ արմատապես փոխեն քաղաքականությունը, այլ փորձեն ճեղքեր առաջացնել, – այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Պրահայում կայացած GLOBSEC միջազգային անվտանգության ֆորումի շրջանակում։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ պատժամիջոցները գործում են Վրաստանի նման փոքր երկրներում։
«Այն, ինչ տեղի է ունենում, չճանաչումը շատ կարևոր է։ Որոշ եվրոպական երկրներ կիրառել են անհատական պատժամիջոցներ, քանի որ ԵՄ-ն, ընդհանուր առմամբ, կոնսենսուսի բացակայության պատճառով չի կարող համաձայնության գալ համատեղ պատժամիջոցների շուրջ։ Դա շատ կարևոր է, քանի որ Վրաստանի նման փոքր երկրում պատժամիջոցները գործում են։ Վրաստանը ոչ Իրան է, ոչ Ռուսաստան, ոչ էլ Չինաստան։ Ուստի գործարարներին արտաքին կապեր են պետք, անգամ եթե կապված են իշխող կուսակցության հետ։ Նրանց միևնույն է անհրաժեշտ են արտաքին շփումներ։ Դա ցավոտ է, դա ցավոտ է նրանց համար, և իշխող կուսակցության առաջին շրջանակներում առաջացնում է թուլություն։ Պատժամիջոցների նպատակն այն չէ, որ արմատապես փոխեն քաղաքականությունը, այլ փորձեն ճեղքեր առաջացնել», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։