Սալոմե Զուրաբիշվիլին հարգել է Լիտվայի և Վրաստանի անկախության համար մարտնչողների հիշատակը (վիդեո)
Վրաստանի նախագահը Վիլնյուսում պաշտոնական այցի շրջանակներում հարգել է Լիտվայի Հանրապետության անկախության պայքարում զոհված հերոսների հիշատակը և հուշարձանին դրել ծաղկեպսակ:
Սալոմե Զուրաբիշվիլին Անտակալնիսի գերեզմանոցում հարգել է նաև Վրաստանի անկախության համար զոհված վրաց սպա Դաթիկո Մաճավարիանիի հիշատակը:
Դաթիկո Մաճավարիանին 1918-1921թթ. մասնակցել է բոլոր այն մարտերին, որոնք Վրաստանը վարում էր իր սահմանները և պետականությունը պաշտպանելու համար:
Լեհաստանի զորքում նրա գործունեության մասին տեղեկությունները պաշտպանված են Լեհաստանի ազգային արխիվում: