Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Վարչապետը րոպեներ առաջ ժամանեց Օրբելիանիների պալատ:
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է «Վրացական երազանքի» անդամների, ինչպես նաեւ ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ: Հանդիպմանը քննարկվել է Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը:
Ինչպես հայտնի է, ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են վետո դնել օրինագծի վրա: