Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Նիկոլա Սարկոզիի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Սարկոզին Վրաստան է ժամանել այսօր, Վրաստանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու հպատակով:

Վրաստանի հինգերրորդ նախագահի երդմնակալությանը ներկա գտնվելու նպատակով Վրաստան են ժամանել նաև՝ Լիետուվայի սեյմի մարշալ Վիքտորաս Պրանկիետիսը, Մոլդովայի փոխվարչապետ Քրիստինա Լեսնիկը և Չեխիայի հանրապետության սենատի նախագահ Յարոսլավ Կուբերան, Լեհաստանի սենատի մարշալ Ստանիսլավ Կարչևսկին և Լեհաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Հալիլա Շիմանսկամ:

Վրաստանի հինգերրորդ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվել 55 երկրի մոտ 150 ներկայացուցիչներ: