Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ (Տեսանյութ)
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի Բրյուսել այցի շրջանակներում: Զուրաբիշվիլին Ստոլտենբերգի հետ հանդիպել է առաջին անգամ, որից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս:
Բացի այդ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հանդիպել է անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպման հիմնական թեման Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններն էին:
Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել հունվարի 21-ին և արդեն հանդիպել է եվրահանձնակատար Յոհանես Հանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, եվրահանձնակատար Դիմիտրիս ավրամոպոլուսի, եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և այլ պատգամավորների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan