Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի նախագահի վարչակազմը։

«Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել վրաց ժողովրդին»,- հայտնել են նախագահի աշխատակազմում։

Հանդիպման մասին սոցցանցում գրել է նաեւ Սալոմե Զուրաբիշվիլին.

«Շնորհակալություն, նախագահ Զելենսկի, վրաց ժողովրդի հաստատակամ և անսասան աջակցության համար։ Մեր պայքարը հանուն անկախության, ազատության և եվրոպական ապագայի հաղթելու է՝ այլընտրանք չկա»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում։

Սալոմե Զուրաբիշվիլին այսօր այցով մեկնել է Ֆրանսիա։