Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիա աշխատանքային այցի պաշտոնական մասը սկսելու է այսօր
Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիա աշխատանքային այցի պաշտոնական մասը սկսելու է այսօր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիա աշխատանքային այցի պաշտոնական մասը սկսելու է այսօր:

Սալոմե Զուրաբիշվիլիին հյուրընկալելու է Ֆրանսիայի երկպալատանոց խորհրդարանի, վերին պալատի սենատի նախագահ Ժերար Լարշեն:

Օրվա երկրորդ կեսին Վրաստանի նախագահը Փարիզում, քաղաքական գիտությունների ինստիտուտում (SciencesPo) դասախոսություն է կարդալու միջազգային հարաբերությունների թեմայով՝ «Վրաստանը և Եվրոպան, հնարավորություններ փոփոխական միջավայրում» վեռնագրով:

Փետրվարի 19-ին Սալոմե Զուրաբիշվիլիին հյուրընկալելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հանդիպումից հետո նախագահները ստորագրելու են համագործակցության հռչակագիր ՝ « Դիմիտրի Ամիլախվարի անվան ֆրանսիական-վրացական բանակցության» ստեղծման մասին, որի հիման վրա երկրների միջև բանակցությունները և հարաբերությունները անցնելու են նոր փուլի:

Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիա է այցելել երեկ: Այցի առաջին օրը Զուրաբիշվիլին դիտել է իր հոր նախաձեռնությամբ կառուցված եկեղեցին և որդիների հետ միասին ներկա է գտնվել պատարագին: Դրանից հետո նախագահը մեկնել է Լևիլ, որտեղ ծաղկեպսակ է դրել իր ծնողների գերեզմանին: Այցի առաջին օրը Սալոմե Զուրաբիշվիլին ավարտել է ուսանողների և վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

Վրաստանի նախագահը Ֆրանսիայից մեկնելու է Գերմանիա, որտեղ հանդիպելու է կանցլեր Անգելա Մերկելի հետ: