Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններից առաջ տեսաուղերձ է տարածում
Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններից առաջ տեսաուղերձ է տարածում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններից առաջ տեսաուղերձ է տարածում սոցիալական ցանցերում։

Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում բնակչությանը գալ ընտրությունների և նշում է, որ ժողովրդի որոշելիքն է, թե ինչպիսին կլինի Վրաստանը վաղը։

«Իմ հայրենակիցներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ։ Շնորհակալություն բոլորին, ովքեր այսօր ինչ-որ տեղ հերթագրված են, որպեսզի հասնեն իրենց մարզ և այնտեղից քվեարկեն, քանի որ հենց այնտեղ են գրանցված: Ինչքան էլ դժվար լինի, տրանսպորտ չլինի, թե երկար տևի, երկար ճանապարհ լինի, միեւնույն է գնում ու այնտեղից է քվեարկում Վրաստանին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել սփյուռքի, արտագաղթած մեր համաքաղաքացիներին։

Ես ուզում եմ դիմել և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր պայքարել են Իսրայելում այս շատ դժվարին ժամանակահատվածում, որպեսզի ընտրատեղամասը բացվի նաև այնտեղ։ Ինչ-որ տեղ ընտրատեղամաս չբացվեց, ինչ-որ տեղ ձեր իրավունքները ոտնահարվել են, ովքեր տեղամասերից հեռու եք ապրում, բայց հույս ունեմ, որ այս ամենը կլուծվի։

Նախապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երիտասարդներին, ովքեր այդքան մոբիլիզացված են, նրանց արդեն այսօր կարելի է տեսնել և վաղը կլինեն բոլոր տեղամասերում։ Իրենց կյանքում առաջին անգամ քվեարկելու են իրենց ընտրած կուսակցության օգտին։ Այստեղ ամենակարեւորն այն է, որ յուրաքանչյուրն ընտրի ըստ իր կարծիքի, ցանկության ու կամքի։ Ոչ ոք չի կարող ստիպել ինչ-որ բան անել, ոչ ոք չի կարող տեսնել, թե ում օգտին եք քվեարկել։ Եվ վաղը ձեզ ոչ ոք չի պատժի դրա համար: Ոչ մի կողմից էլ վրեժ չի լինելու: Սա իմ խոստումն է՝ որպես բոլորի նախագահ։ Գնացեք ընտրությունների, ոչ մի բանից մի վախեցեք: Այս երկրի ապագան պետք է որոշվի ձեր քվեով: Թող ոչ ոք տանը չմնա: Ձեր որոշելիքն է, թե ինչպիսին կլինի վաղվա Վրաստանը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։