Սալոմե Զուրաբիշվիլին այսօր երթևեկելու է «Աիր Ֆրանս» ավիաընկերության առաջին չվերթով
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր երթևեկելու է «Աիր Ֆրանս» ավիաընկերության առաջին չվերթով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր երթևեկելու է Ֆրանսիայի պետական «Աիր Ֆրանս» ավիաընկերության (Air France) առաջին չվերթով, որն երկամյա բանակցություններից հետո սկսում է թռիչքները Վրաստանի:

«Աիրբաս A 320» տիպի օդանավը Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 20:10-ին:

Առաջին վայրէջքի առթիվ օդանավակայանում տեղի է ունենալու տոնական ընդունելություն, որին ներկա են գտնվելու կառավարության անդամներ և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ:

Փարիզի Շառլ Դե Գոլի օդանավակայանից Թբիլիսիի օդանավակայան չվերթները իրականացվելու են շաբաթը երկու անգամ:

Աիր Ֆրանսը աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է, որը հիմնվել է 1933 թվականի դեկտեմբերի 7-ին և այսօրվա դրությամբ թռիչքներ է իրականացնում 200-ից ավելի ուղղություններով: