Սալոմե Զուրաբիշվիլին այսօր առաջին անգամ հանդիպելու է Ենս Սթոլթենբերգին
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր առաջին անգամ հանդիպելու է Ենս Սթոլթենբերգին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր առաջին անգամ հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրե Մաիսուրաձեն:

Նրա խոսքով, հանդիպում է կայանալու նաև Հյուսիսատլանտյան խորհրդի հետ:

«Նախագահը հնարավորություն կունենա մանրամասն քննարկել ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ փորձնական տիրույթում առկա հարցերի լայն շրջանակը: Ընթացիկ տարին բավականին ծանրաբեռնված էր և մարտին կանցկացվեն ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժություններ, որը կլինի հանդիպումների քննարկվելիք հարցերի թվում»,- հայտարարել է Ալեքսանդրե Մաիսուրաձեն:

Սալոմե Զուրաբիշվիլին առաջին պաշտոնական այցով Բրյուսել է այցելել հունվարի 22-ին: