Սալոմե Զուրաբիշվիլին ամենամյա հաշվետվությամբ խորհրդարանի առջև ներկայանալու է մարտի 6-ին
Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին ամենամյա հաշվետվությամբ խորհրդարանի առջև ներկայանալու է մարտի 6-ին,-այս մասին այսօրվա բյուրոի նիստին հայտարարել է, Թամար Չուգոշվիլին:
Պատգամավորը նշել է, որ այդ օրը ամբողջովին նվիրվելու է նախագահի լսումներին և այլ հարցեր չեն քննարկվելու:
«Մարտի 6-ին Վրաստանի նախագահը ներկայանալու է ամենամյա հաշվետվությամբ: Սալոմե Զուրաբիշվիլին զրուցելու է երկրի իրավիճակի կարևորագույն հարցերի շուրջ: Օրակարգի համաձայն, լսելու ենք միայն նախագահին»,-հայտարարել է Չուգոշվիլին:
Քանզի Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 16-ին, նա պետք է հաշվետվություն ներկայացնի նաև Գիորգի Մարգվելաշվիլիի նախագահության ժամանակաշրջանի մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan