Սալոմե Զուրաբիշվիլին՝ ՄԱԿ-ի բանաձևի մասին. Ահա թե ինչ տեսք ունի համաշխարհային համերաշխությունը, Վրաստանն այս համերաշխության մի մասն է, մենք Ուկրաինայի կողքին ենք
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցի միջոցով արձագանքում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանաձևի ընդունմանը, որը դատապարտում է ուկրաինական շրջանների բռնակցումը Ռուսաստանին։
«Ահա թե ինչ տեսք ունի համաշխարհային համերաշխությունը։ Վրաստանն այս համերաշխության մի մասն է։ Մենք Ուկրաինայի կողքին ենք»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանում 143 կողմ 5 դեմ ձայներով կողմ են քվեարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բռնակցումը դատապարտող բանաձևին։ Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Նիկարագուան։ Ձեռնպահ է մնացել 35 անդամ։
Վրաստանի կողմից համահեղինակված փաստաթղթում ասվում է, որ «Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի և Զապորոժիայի շրջանները ժամանակավորապես օկուպացված են Ռուսաստանի կողմից ագրեսիայի հետևանքով՝ խախտելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը»։