Սալոմե Զուրաբիշվիլի. Խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու ոչ թե «երազանքից», այլ վրացական մղձավանջից ազատվելու համար
Սալոմե Զուրաբիշվիլի. Խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու ոչ թե «երազանքից», այլ վրացական մղձավանջից ազատվելու համար

Խորհրդարանական ընտրությունները վճռորոշ կլինեն ոչ թե «երազանքից», այլ վրացական մղձավանջից ազատվելու համար,- France info-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Վրաստանի համար այն ամենը, ինչը նրա ճանապարհը չէ դեպի Եվրոպա, դեպի ազատության և անկախության ամրապնդում, մղձավանջ է»,- ասել է Զուրաբիշվիլին։

Բացի այդ, լրագրողի հարցին, թե «ինչպես եղավ 2008-ին Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ, մտավախություն ունե՞ք, որ ամռանը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ, ռուսական հերթական հարձակումը կլինի ձեր երկրի վրա», Զուրաբիշվիլին պատասխանեց:

«Գիտեք, երբեք չպետք է ասեք երբեք Ռուսաստանի մասին։ Բայց այսօր պարզ է, որ Ռուսաստանի ռազմավարությունը Վրաստանի հետ կապված մի փոքր այլ է։ Սա հիբրիդային պատերազմի ռազմավարություն է, քարոզչությամբ և իշխանությունների վրա ճնշում գործադրելով, ընդունելու ռուսական օրենքները, ինչպես նաև ռուս միգրանտների ներհոսքով Վրաստանի տարածք։ Մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք, որին դիմադրում ենք, բայց երբեք չպետք է ասեք երբեք»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։