Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանում տեռոր է տեղի ունենում, կամայական ձերբակալություններ են սկսվել
Վրաստանում տեռոր է տեղի ունենում, կամայական ձերբակալություններ են սկսվել,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, մարդկանց ձերբակալում են միայն այն պատճառով, որ մասնակցել են ցույցերին։
«Վրաստանում բողոքի ցույցերը վերածվում են տեռորի։ Սկսվեցին կամայական ձերբակալություններ: Հասարակական գործիչները, արվեստագետները, երաժիշտները, երգիչները, քաղաքական գործիչները ձերբակալվում են ոչ այլ պատճառով, քան ցույցերին մասնակցության փաստը։ Մեղադրվում է ահաբեկչության մեջ, հնարավոր պատիժը՝ 9 տարի»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։