Սալոմե Զուրաբիշվիլի. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել այս ժամանակահատվածում վրացական կառավարության կողմից ձեռնարկված քայլերը
Սալոմե Զուրաբիշվիլի. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել այս ժամանակահատվածում վրացական կառավարության կողմից ձեռնարկված քայլերը

Բոլոր ուղղություններով արված ջանքերի արդյունքն այն է, որ մենք շարունակում ենք ցածր ցուցանիշներ պահպանել մյուսների համեմատ և արժանացել ենք միջազգային բարձր գնահատականի, – խորհրդարանի նիստում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, այդ արդյունքների օրինակն է նախօրեին նրա զրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիարեսի հետ:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել այս ժամանակահատվածում վրացական իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը, մասնավորապես, ընդգծելով, որ նախորոգ ձեռնարկված քայլերը նպաստել են, որ առաջին փուլում հաջողության հասնեինք: Մենք բոլորս պետք է հպարտանանք դրանով: Այնուամենայնիվ, այժմ, երբ մենք գտնվում ենք ծանր փուլում, չնայած նման գնահատականներին, մենք չպիտի գայթակղվենք, , ընդհակառակը, բոլորս գիտենք, որ ներքին տարածումը իրավիճակը կդարձնի ավելի բարդ: Կարևոր է, որ ներքին տարածման աճի տեմպը մնա վերահսկողության տակ: Բոլոր ծանր հիվանդները պետք է բուժվեն՝ պիտի լինի տեղեր հիվանդների համար: Պիտի շարունակենք այնպես, ինչպես մինչ այժմ », – նշել է Սալոմե Զուրաբիշվիլին: