Սալոմե Զուրաբիշվիլի. Դեսպանների հետ հանդիպումը ես սկսեցի բողոքով ԵՄ դեսպանի և դե ֆակտո արտաքին գործերի նախարարի անընդունելի ձեռքսեղմման պատճառով, ինձ գովելը չի կարող հատուցել դա
Սալոմե Զուրաբիշվիլի. Դեսպանների հետ հանդիպումը ես սկսեցի բողոքով ԵՄ դեսպանի և դե ֆակտո արտաքին գործերի նախարարի անընդունելի ձեռքսեղմման պատճառով, ինձ գովելը չի կարող հատուցել դա

Դեսպանների հետ հանդիպումը ես սկսեցի բողոքով ԵՄ դեսպանի և դե ֆակտո արտաքին գործերի նախարարի անընդունելի ձեռքսեղմման պատճառով, ինձ գովելը չի կարող հատուցել դա,- այս մասին սոցցանցում գրում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Չասվածն այն է, որ ես հանդիպումը սկսեցի խիստ բողոքով ԵՄ դեսպանի և դե ֆակտո արտգործնախարարի անընդունելի ձեռքսեղմման վերաբերյալ։ Ինձ գովելը չի կարող հատուցել դա»,- այսպես է արձագանքում Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության կազմակերպած աշխատանքային ճաշին սոցցանցում։

Տեղեկության համար՝ դեկտեմբերի 10-ին Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին աշխատանքային ճաշի է հյուրընկալել Սալոմե Զուրաբիշվիլիին` Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ միասին։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոjորիշվիլին դեկտեմբերի 9-ին հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ։