Սալոմե Զուրաբիշվիլի. Չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ես մնում եմ ձեր նախագահը
Սալոմե Զուրաբիշվիլի. Չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ես մնում եմ ձեր նախագահը

Չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի նոր նախագահ, ուստի ես մնում եմ որպես ձեր նախագահը,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ինչպես նշեց Զուրաբիշվիլին, ինքը լինելու է ընթացիկ քաղաքական գործընթացների ղեկին։

«Ես լինելու եմ այս քաղաքական գործընթացի ղեկին, մնալու եմ որպես ձեր նախագահ։ Չկա լեգիտիմ խորհրդարան: Ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող ընտրել նոր նախագահ, չի կարող լինել երդմնակալություն, և իմ մանդատը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի օրինական ընտրված խորհրդարան, որը լեգիտիմ կերպով կընտրի ինձ փոխարինողին։ Ես ձեզ հետ եմ և կլինեմ։ Դե, հա»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։