Սալոմե Զուրաբիշվիլի – Այսօրվա օրն ավարտվեց, ես ձեզ ամեն ինչ կասեմ վաղվանից

13:56, 29.12.2024

Այսօրվա օրն ավարտվեց, ես ձեզ ամեն ինչ կպատմեմ վաղվանից,- ասել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սվետիցխովելիի տաճարից դուրս գալուց հետո։

«Ես ձեզ ամեն ինչ կասեմ վաղվանից, այսօր ավարտվում է, շնորհակալություն բոլորիդ», – ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է Սվետիցխովելիի տաճարում պատարագին։ Զուրաբիշվիլին Սվետիցխովելիում էր որդու՝ Թեյմուրազ Գորջեստանի հետ։

Մինչ այդ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիների պալատից դիմելով քաղաքացիներին՝ ասել էր. «Ես կգնամ այստեղից, կգնամ ձեզ հետ և կլինեմ ձեզ հետ, լեգիտիմություն կբերեմ ինձ հետ»։

Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրացել է այսօր։

Նմանատիպ