Սալոմե Սամադաշվիլին հայտարարում է, որ ընտրական բարեփոխումների կապակցությամբ հարցերի մեծ մասով ձեռք է բերվել պայմանավորվածություն
«Ազգային շարժման» նախկին անդամ, Սալոմե Սամադաշվիլին հայտարարում է, որ ընտրական բարեփոխումների կապակցությամբ հարցերի մեծ մասով ձեռք է բերվել պայմանավորվածություն, սակայն որոշ հարցեր դեռ պետք է համաձայնեցվեն:
«Փաստորեն, մենք շատ բաների, հարցերի մեծ մասի շուրջ համաձայնության ենք եկել, բայց կան մի քանի կոնկրետ հարցեր, որտեղ մենք կիսել ենք մեր տեսակետները: Տեսնենք, թե ինչպես է ձևավորվում վերջնական դիրքորոշումը:
Վաղն առավոտյան մենք կներկայացնենք մեր տեսլականը միջազգային գործընկերներին, թե ինչպես ենք գնահատում առկա իրավիճակը, որքանով ենք հնարավորություն տեսնում փոփոխություններ կատարել կոնսենսուսով, ապա կլինեն խորհրդատվություններ և փաստաթուղթը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով»,- հայտարարել է Սամադաշվիլին:
Նրա գնահատմամբ, այն հարցերը, որոնց շուրջ ընդհանուր տեսլական դեռ չի ձևավորվել, կարող են համաձայնեցվել օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ:
«Որոշ հարցեր, որոնց շուրջ մենք չէինք կարող հասնել վերջնական, ընդհանուր տեսլականի, կարող են համաձայնեցվել օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ:
Ինչ վերաբերում է կարևոր հարցերից մեկին, որի շուրջ մենք այլ տեսակետ ունենք, սա այն է, թե ինչ է նշանակում է Շառլ Միշելի փաստաթուղթը, երբ խոսքը վերաբերում է ընտրական վարչակազմի լիակատար վերափոխմանը», – հայտարարել է Սալոմե Սամադաշվիլին: