Սալիվանը պաշտոնապես դարձել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանը պաշտոնապես դարձել է Պետդեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ տեղը նա կզբաղեցնի այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ կոնգրեսի սենատը ԿՀՎ նախկին ղեկավար Մայքլ Պոմպեոյին կհաստատի այդ պաշտոնում։
«Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանը փորձառու ղեկավար է, որը Սպիտակ տան իր գործընկերների շրջանում արժանի է վստահության և հարգանքի։ Նրա՝ պետքարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար դառնալուց հետո, պետդեպարտամենտը հուսալի ձեռքերում կլինի, մինչև Մայքլ Պոմպեի՝ այդ պաշտոնում հաստատվելու գործընթացի ավարտը»,-Twitter-ի իր էջում գրել է պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը, ով նաև հրապարակային դիվանագիտության հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն է։