Թբիլիսիի սակրեբուլոյի այսօրվա նիստին, որին քննարկվում է բյուջեի նախագիծը, ներկա է նաև Կախա Կալաձեն:
Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը՝ սակրեբուլոյից:
Սակրեբուլոյի «Վրացական երազանք» դաշինքի անդամների մեկնաբանություններից ելնելով, հայտնի էր, որ գլխավոր այսօրվա նիստին գլխավոր զեկուցողը լինելու է փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն:
Սակրեբուլոյի ֆինանսական բյուջետային հանձնաժողովի նախագահը լրագրողներին հայտնել է, որ Կալաձեն բավականին զբաղված է, որ մասնակցի ընդդիմության քաղաքական շոուին:
Սակրեբուլոյի նիստն սկսվել է 16:00-ին: