Սահմաններին ունենք մոնիտորինգի և դեպքերի բացահայտման մեծ փորձ, այսպիսով սպասում ենք, որ սահմանների բացումը վտանգավոր չի լինի. Էկատերինե Տիկարաձե
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, երկիրը մեծ փորձ ունի սահմաններին մոնիտորինգի և վարակման դեպքերի բացահայտման կապակցությամբ:
Հետևաբար, ըստ Տիկարաձեի, նա ակնկալիքներ ունի, որ գործընթացը կլինի վերահսկողության տակ:
Բացի այդ, Էկատերինե Տիկարաձեի պարզաբանմամբ, քաղաքացիները, որոնք Եվրամիության հինգ երկրներից ժամանելու են Վրաստան, ստիպված կլինեն լրացնել որոշակի տվյալներ:
Բացի այդ, ուղևորը Վրաստանում կանցնի ջերմաչափման վերահսկողություն: Եթե նրա մոտ հայտնաբերվի ջերմություն, ուղևորը տեղում կենթարկվի Փի Սի Ար թեստավորման, որից հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն, ավելացնելով, որ Վրաստանի քաղաքացիները ովքեր կայցելեն այդ հինգ երկրներ և կվերադառնան հայրենից, ստիպված կլինեն 14 օր մնալ կարանտինում:
Վրաստանը բացում է իր սահմանները՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար: