Սահմանային ոստիկանությունը ձերբակալել է կարմիր շրջաբերականով հետախուզվող օտարերկրյա քաղաքացու՝ Վրաստանի պետական սահմանն անօրինական հատելու համար
Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են 1992 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացի Ա.Օ.-ին՝ Վրաստանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու համար։ Այս մասին հայտնել է սահմանային ոստիկանությունը։
Ըստ գործակալության՝ քննության արդյունքում պարզվել է, որ Ա.Օ.-ն անօրինական կերպով հատել է Վրաստանի պետական սահմանը Թուրքիայի Հանրապետությունից դեպի Վրաստան՝ շրջանցելով սահմանային անցակետը։
«Նաև պարզվել է, որ 1992 թվականին ծնված Ա.Օ.-ն միջազգային հետախուզման մեջ էր գտնվում Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից՝ առանձնապես ծանր հանցագործության՝ թմրամիջոցների արտադրության և վաճառքի համար։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով, և ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգեր», – ասվում է սահմանային ոստիկանության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։