Սահմանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու օտարերկրյա քաղաքացիների՝ Վրաստանի պետական սահմանը խմբակային անօրինական հատման համար
Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները, Ախալցիխեյի վարչության սահմանային՝ «Կարծախի» հատվածում անցկացված օպերատիվ-որոնողական գործողության արդյունքում ձերբակալել են երկու օտարերկրյա քաղաքացիների՝ 1981 թվականին ծնված Թ.Մ.-ին և 1986 թվականին ծնված Զ.Մ.-ին, որոնք ձերբակալվել են խմբակային Վրաստանի պետական սահմանը անօրինական հատելու համար: Տեղեկատվությունը հրապարակել է սահմանային ոստիկանությունը:
Նրանց խոսքով՝ հանցագործությունը պատժվում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ:
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալները, շրջանցելով սահմանային անցակետը, խմբակային անօրինական հատել են Վրաստանի պետական սահմանը Թուրքիայի Հանրապետությունից Վրաստան:
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է Վրաստանի պետական սահմանը խմբակային անօրինական հատմանը», – ասվում է Վրաստանի սահմանային ոստիկանության հայտարարության մեջ: