Սահմանափակող կարգը խախտելու համար վեց ամսվա ընթացքում պատասխանատվության է ենթարկվել 144 մարդ
Սահմանափակող կարգը խախտելու համար վեց ամսվա ընթացքում պատասխանատվության է ենթարկվել 144 մարդ

2019 թվականի 6 ամիսների ընթացքում սահմանափակող կարգը խախտելու համար պատասխանատվության է ենթարկվել 144 մարդ,-այս մասին լրատվությունը տարածում է ՆԳՆ-ն:

«Ցանկանում ենք հասարակությանը փոխանցել լրատվություն 2019 թվականի 6 ամիսների ընթացքում տրված սահմանափակող կարգերի և դրանց արդյունավետության մասին:

Տուժածներին բռնությունից պաշտպանելու համար նախարարությունը շարունակում է խիստ քաղաքականության անցկացում ընտանիքում բռնության նկատմամբ:

Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, խստացվել է պատասխանատվությունը սահմանափակող օրդերի խախտման և սահմանափակող օրդերի խախտման առաջին դեպքը պատժվում է քրեական հանցանքի կարգով, փոխարեն վարչական տուգանքի:

Նշված օրենսդրական փոփոխությունների ընդունմամբ, էլ ավելի բարելավել է ընտանիքում բռնության դեմ պայքարի և տուժածների անվտանգության պաշտպանության մեխանիզմները,-հայտարարում են ՆԳՆ-ում:

ՆԳՆ-ի լրատվությամբ, 2019 թվականի 6 ամիսներում (հունվար-հունիս) տրվել է 5399 սահմանափակող օրդեր, իսկ 2018 թվականի 6 ամիսներին 3292:

Սահմանափակող օրդերների տրման տարածաշրջանային ցուցանիշները հետևյալն են ՝ Թբիլիսի- 2655, Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի – 563, Քվեմո Քարթլի – 477, Կախեթի – 443, Աջարիա – 428, Շիդա Քարթլի – 345, Սամեգրելո- Զեմո Սվանեթի – 258, Մցխեփա Մթիանեթի – 131, Սամցխե-Ջավախեթի- 66, Գուրիա – 33: