Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կողմից անձնական օգտագործման համար ներկրված ավտոմեքենաները ազատվելու են աքցիզի հարկից. Մամուկա Բախտաձե
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կողմից անձնական օգտագործման համար ներկրված ավտոմեքենաները ազատվելու են աքցիզի հարկից,-այս հայտարարությունը արել է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, կառավարության նիստին ելույթ ունենալու ժամանակ:
Մեր նախաձեռնությունը նախաձեռնությունը նախատեսում է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կողմից անձնական օգտագործման համար ներկրված ավտոմեքենաները աքցիզի հարկից ազատում: Գտնում եմ, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է, քանզի ադապտացված ավտոմոբիլների շուկայական գինը զգալիորեն բարձր է: Այստեղից ելնելով որոշել ենք ընդունել նշված որոշումը և ազատել այդ ավտոմեքենաները աքցիզի հարկից»,-ասել է Բախտաձեն:
Բացի այդ նախարարը նշել է, որ նորություններ են լինելու նաև ավտոմոբիլների վերաարտահանման բիզնեսին աջակցելու նպատակով:
«Անցած տարի դրական վիճակագրություն էր վերաարտահանման տեսանկյունից, շատ մարդ է զբաղված նշված գործով և որոշել ենք էլ ավելի պարզեցնել և աջակցել այս սեկտորին»,-նշել է ֆինանսների նախարարը:
Հեղինակ -
Edgar Barsegyan