Սահմանադրության նոր խմբագրությունում մտցվելիք փոփոխությունները քննարկելու են իրավաբանական հարցերով կոմիտեի նիստին

10:40, 19.03.2018

Վրաստանի սահմանադրության նոր խմբագրությունում մտցվելիք փոփոխությունները, այսօր երրորդ ընթերցմամբ քննարկելու են խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նիստին: Սահմանադրության նոր խմբագրությունը երկու ընթերցմամբ արդեն ընդունված է:

Փոփոխություններ են մտցվում, նոր ընդունված սահմանադրության 18-րդ հոդվածում, որը վերաբերում է հանրային լրատվության հասանելիությանը:

Բացի այդ, նոր սահմանադրության համաձայն, չվերաբախշված խորհրդարանային մանդատները ստանալու են լավագույն արդյունք գրանցած քաղաքական կուսակցությունները: Գալիք խորհրդարանական ընտրություններին, բացի քաղաքական կուսակցությունների, մասնակցության հնարավորություն է տրվում նաև ընտրական միավորումներին:

Նախագիծը փոփոխություններ է նախատեսում նաև նախագահի ընտրության կարգի հետ կապված 50-րդ հոդվածում, սակայն այս դեպքում խոսքը վերաբերում է միայն տերմինի փոփոխմանը: «Խմոսանի» տերմինը դառնում է «ընտրական կոլեգիայի անդամ»:

Նախնական տեղեկությամբ, փոփոխությունների նախագիծը հաստատվելու է մարտի 21-ին:

 

Նմանատիպ