Սաչխերեի մունիցիպալիտետում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել
Սաչխերեի մունիցիպալիտետի Պերևի գյուղի մոտակայքում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել։ Նա ներկայումս գտնվում է կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքում։
Տեղեկատվությունը հրապարակել է Պետական անվտանգության ծառայությունը։
«Կենտրոնական կառավարությունը օգտագործել է իր տրամադրության տակ եղած բոլոր համապատասխան գործիքները՝ անօրինական կերպով կալանավորված Վրաստանի քաղաքացուն ազատ արձակելու համար, այդ թվում՝ Վրաստանում Եվրամիության մոնիթորինգային առաքելության (EUMM) կողմից գործարկվող «թեժ գիծը»։ Պետական անվտանգության ծառայությունը շարունակում է անդադար աշխատել օկուպացված տարածքներում անօրինական կերպով կալանավորված Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու ազատ արձակման ուղղությամբ», – ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։