«Փոփոխությունների համար կոալիցիայի» անդամ Սաբա Սխվիտարիձեն դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։ Դատավորը որոշումը հրապարակեց քիչ առաջ։
Սաբա Սխվիտարիձեին սկզբում մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակմանը և նախատեսում է 7-ից 11 տարի ազատազրկում։ Հուլիսի 24-ի դատական նիստում վերոնշյալ հոդվածը վերաորակվեց 120-րդ հոդվածի, որը վերաբերում է դիտավորյալ առողջությանը թեթև վնաս հասցնելուն և պատժվում է տուգանքով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մինչև վեց ամիս ժամկետով, կամ տնային կալանքով՝ վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։
Սաբա Սխվիտարիձեն իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։