Սաբա Կվիրկվելիայի տրանսֆերային գինը մոտենում է 6 մլն. եվրոյի
Սաբա Կվիրկվելիայի տրանսֆերային գինը մոտենում է 6 մլն. եվրոյի

Սաբա Կվիրվելիան կրկին ամենաթանկ վրացի ֆուտբոլիստն է:

Անցյալ տարի Կվիրկվելիայի տրանսֆերային գինը նույնպես ամենաբարձրն էր և կազմում էր  4,5 միլիոն եվրո:

Այս պահին «Տրանսֆերմարկետ» գերմանական մենեջերային ինտերնետ-գործակալությունը Կվիրկվելիայի տրանսֆերային արժեքը ավելացրել է  1.3 մլն եվրոյով և դարձրել՝  5.8 մլն.:

Այս ցուցանիշը վերջին 5 տարիների ընթացքում Վրաստանի  ազգային հավաքականի անդամների համար ռեկորդային է:

Վրաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 25-ամյա կենտրոնական պաշտպանը անց է կացրել լավագույն սեզոն: 20 տուրից  7-ում հայտնվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի  խորհրդանշական հավաքականում:

Դեկտեմբերի 27-ին, Վրաստանի  ֆուտբոլի ֆեդերացիան ավանդական պարգևատրման արարողության ժամանակ Սաբա Կվիրկվելիային ճանաչել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

Բրիտանական ԶԼՄ-ների լրատվությամբ, վրաց պաշտպանով հետաքրքրված են անգլիական «Բրիստոլ» և «Լեստեր» ակումբները:

Ամենաթանկ խաղացողների  ցանկում երկրորդ տեղում Արնեմի «Վիտես» ակումբի ավագ Գուրամ Կաշիան է, իսկ երրորդ տեղում ԱՄՆ-ի «Սան Խոսե» ակումբում հանդես եկող Վալերի Ղազաիշվիլին:

«Տրանսֆերմարկետ»-ը Կաշիայի և Ղազաիշվիլիի տրանսֆերային գինը գնահատել է 2,5 միլիոն եվրոյով: