«Սաբա» գրական մրցանակի ժյուրին 10 անվանակարգից անվանել է 5 անվանակարգի հաղթողներին

«Սաբա» գրական մրցանակի ժյուրին 10 անվանակարգից անվանել է 5 անվանակարգի հաղթողներին: «Տարվա լավագույն վրացական թարգմանություն» անվանակարգի ֆինալիստների ինքնությունը կհրապարակվի սեպտեմբերին: Ինչ վերաբերում է մնացած 4 անվանակարգերին, դրանց հաղթողը, առանց ֆինալիստներին անվանելու, հայտնի կդառնա մրցանակաբաշխության արարողությանը:

Կազմակերպիչների հայտարարությամբ, այս տարի «Սաբան»-ն լինելու է ամենատարբերվողը – մրցանակաբաշխության տոնական արարողությունն անցկացվելու է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, որը պայմանավորվել է Ֆրանկֆուրտի գրքի շուկայում Վրաստանի, որպես պատվավոր հյուր երկրի կարգավիճակով:

Վրացական ծրագրի ամենամասշտաբային և առանձնահատուկ միջոցառումը լինելու է հենց «Սաբա» մրցանակաբաշխության արարողությունը, որն անցկացվելու է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին, Ֆրանկֆուրտի քաղաքապետարանի Kaisersaal պատմական դահլիճում: