Սաակաշվիլուն Բորիսպոլի օդանավակայանից կուղարկեն Լեհաստան. Միխեիլ Սաակաշվիլու աջակիցներ
Սաակաշվիլուն Բորիսպոլի օդանավակայանից կուղարկեն Լեհաստան. Միխեիլ Սաակաշվիլու աջակիցներ

Հավանաբար, գնում ենք Բորիսպոլի օդանավակայան: 17-25 չվերթով՝ Վարշավայի ուղղությամբ,- այս մասին գրում է Միխեիլ Սաակաշվիլու թիմակից Ելիզավետա Բոգուցկան՝ Facebook-ի էջում:

«Ինչպես երևում է, Միխեիլին ցանկանում են այդ չվերթով ուղարկել: Միևնույն ժամանակ պետք է վերահսկենք արևմուտի ուղղությունը: Կփակենք ճանապարհները: Համընդհանուր մոբիլիզացիա: Կարգելափակենք օդանավակայանը»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլու թիմակից Ելիզավետա Բոգուցկան:

Դրա հետ մեկտեղ, Սաակաշվիլու փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին հայտարարում է, որ արտաքսման համար որևէ հիմք գոյություն չունի:

Օդեսայի նախկին նահանգապետ ՄիխեիլՍաակաշվիլուն ձերբակալել են զինված անհայտ անձինք Կիևում, «Սուլուգունի» ռեստորանում: Սոցիալական ցանցում տարածվել էր Սաակաշվիլու ձերբակալման տեսագրությունը: