Սաակաշվիլու գործով Ուկրաինայի գլխավոր դատախազի վրա իրականացվում է ճնշում. Լարիսա Սարգան

«Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլու գործի կապակցությամբ Ուկրաինայի գլխավոր դատախազի վրա իրականացվում է ճնշում,- այս մասին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրում է գլխավոր դատախազի մամլո քարտուղար Լարիսա Սարգանը՝ վկայակոչելով Յուրի Լուցենկոյին:

Դրա հետ մեկտեղ, մամլո քարտուղարի խոսքով, Լուցենկոն համարում է, որ պետություն, որը չի կարող պաշտպանել իրեն Էֆ Էս Բե-ից և Յանուկովիչից, դատապարտված է քայքայման:

Լուցենկոյի խոսքով, Սաակաշվիլին անցել են կարմիր գիծը, երբ Ուկրաինայի իշխանությունը տապալելու համար Յանուկովիչից վերցրել է գումար: