Սաակաշվիլին դեռ շանս ունի, համաձայնվի Վրաստան ինքնակամ արտահանձնման պայմանին. Լուցենկո
ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարում է, որ Սաակաշվիլին դեռ շանս ունի, համաձայնվի Վրաստան ինքնակամ արտահանձնման պայմանին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է գլխավոր դատախազը ամեն ինչ կախված է Միխեիլ Սաակաշվիլիից:
«Ամեն ինչ կախված է նրանից: Սաակաշվիլին դեռ շանս ունի, համաձայնվի Վրաստան ինքնակամ արտահանձնման պայմանին կամ էլ պետք է գիտակցի, որ ՈՒկրաինայում օրենքը կանգնած է ամեն ինչից վեր: Հավանաբար երկրորդ տարբերակը մեզ կտանի մինչև նրա արտահանձնման գործընթացին,- ասել է Լուցենկոն:
Հարցազրույցի ժամանակ գլխավոր դատախազը խոսել է նաև իր ճակատագրի մասին և հույս է հայտնել, որ նրան կտրվի 2018 թվականի գարնանը հանգստանալու հնարավորություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan